Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Յարոսլավ Մոսկալիկի սպանությունն իրականացրած անձն ապրել է նրա հետ նույն շենքում, գրել է «Բազան»։
Կասկածյալ Իգնատ Կուզինն ապրիլի 16-ին շենքի դիմաց կայանել է «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենա, որը լի է եղել պայթուցիկներով, և ապրիլի 19-ին թռել է Թուրքիա։ Պայթյունը տեղի է ունեցել այսօր՝ ժամը 10:40-ին (Երևանի ժամանակով 11:40), երբ Մոսկալիկը դուրս է եկել տնից։ Գեներալը տեղում մահացել է։
Ուկրաինայի Սումի քաղաքի բնիկ Կուզինը մեքենան գնել է 2025 թվականի փետրվարին, իրեն նորմալ է պահել և որևէ կասկած չի առաջացրել։
Բաց մի թողեք
Պետական դավաճանություն, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք. Բաքվի դատարանը հրապարակել է Ռամիզ Մեհտիևի վճիռը. Լուսանկար
«Ես պետք է քեզ ստիպեմ թողնել ծխելը»․ Էրդողանը՝ Իտալիայի վարչապետուհուն․ Լուսանկար
Չեխիայի ապագա ԱԳՆ Տուրեկը հրապարակել է ռասիստական, քսենոֆոբ և սեքսիստական բնույթի գրառումներ