Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ղրիմը կմնա սեփական, բայց ժամանակավորապես օկուպացված տարածք Ուկրաինայի համար։
Այս մասին նա լրագրողներին ասել է Կիևի Սվյատոշինսկի թաղամասի բնակելի շենքի մոտ, որը ավերվել է ռուսական հարվածի հետևանքով: Նա այնտեղ է ուղևորվել՝ ծաղիկներ դնելու, գրում է RBC-Ukraine-ը։
«Մեր դիրքորոշումը չի կարող հակասել Ուկրաինայի Սահմանադրությանը: Մենք չենք կարող ինչ-որ բան տալ կամ չտալ: Սա մեր սեփականությունն է, իմը չէ, սա ուկրաինացի ժողովրդի սեփականությունն է: Եվ այդ տարածքները, ցավոք, ժամանակավոր օկուպացված են»,- ասել է Ուկրաինայի նախագահը:
Նա հավելել է, որ Ղրիմում հանրաքվեն տեղի է ունեցել «զենքի սպառնալիքով», և դրա արդյունքները «ոչ ոք չի ճանաչի»։
Զելենսկին համաձայնել է, որ Ուկրաինան ներկայումս չունի բավականաչափ զենք Ղրիմը հետ վերցնելու համար։
«Ես համաձայն եմ Դոնալդ Թրամփի հետ, որ այսօր մենք չունենք ոչ բավարար զենք, ոչ մարդ… Ասել, որ մենք չունենք բանակ, ճիշտ չէ: Ես համաձայն եմ, որ Ուկրաինան չունի բավարար զենք զենքի ուժով Ղրիմի վերահսկողությունը վերականգնելու համար», – ասել է նա:
Նախագահը հավելել է, որ տարածքային հարցերի քննարկումը պետք է տեղի ունենա միայն ամբողջական զինադադարից հետո. աշխարհը դրա համար ունի պատժամիջոցներ, տնտեսական և դիվանագիտական հնարավորություններ։
«Սա հենց մեր տեսլականն է ԱՄՆ-ի առաջարկների վերաբերյալ: Մենք պատասխանում ենք, որ ամբողջական, անվերապահ զինադադարը բացում է ամեն ինչի մասին խոսելու հնարավորություն: Մենք պատրաստ ենք երկխոսության ցանկացած ձևաչափով, ցանկացածի հետ այս ձևաչափով, ցանկացած պահի, բայց միայն իրական ազդանշանից հետո, որ Ռուսաստանը պատրաստ է դադարեցնել պատերազմը»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Time ամսագրին տված հարցազրույցում ասել է, որ Ղրիմը կմնա Ռուսաստանի վերահսկողության տակ նույնիսկ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտից հետո։
«Մենք ստիպված ենք խոսել Ղրիմի մասին, քանի որ այն անընդհատ նշվում է: Ղրիմը կմնա Ռուսաստանի հետ: Եվ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դա հասկանում է, բոլորը դա հասկանում են, որ Ղրիմը երկար ժամանակ եղել է Ռուսաստանի հետ», – ասել է Թրամփը:
Բաց մի թողեք
ԿՀՎ փոխտնօրենի որդին uպանվել է ռուս-ուկրաինական մարտերում․ պաշտոնապես հաստատվել է. Լուսանկար
Yahoo ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունը հետաքրքրված է Chrome բրաուզերի ձեռքբերմամբ
Իրանի նախագահը ֆուտբոլ է խաղացել. Լուսանկարներ