«Փողոցում կա մի հասկացողություն՝ օդ կրակող մարդկանց դիտարկում են որպես ամենացածր «պերսոնի»՝ ոչ մի բան: Հիմա մեր թշնամին օդ է կրակում, և եթե օդ է կրակում, դրան անլուրջ պետք է նայենք»,- լրագրողների հետ զրույցում ասել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը՝ անդրադառնալով ադրբեջանական կողմից վերջին շրջանում Սյունիքի որոշ սահմանամերձ գյուղերում պարբերաբար լսվող կրակոցներին:
Անդրադառնալով այն դիտարկմանը, որ ոչ միայն օդ են կրակում, այլ նաև տներ են վնասվել կրակոցներից, Առուշանյանը պատասխանեց. «Հավաստիացնում եմ, որ վախի մթնոլորտ չկա այստեղ․․․ Ցանկացած իրավիճակում մնալու ենք այստեղ․․․ Մենք կառչած ենք այս հողից, մենք սյունեցի ենք, մեր կյանքն էլ տալու ենք այս հողին»:






Բաց մի թողեք
Խորհրդային Հայաստանն ապօրինի է ճանաչել Լեռնային Արցախը Խորհրդային Ադրբեջանին բռնակցելու մասին որոշումը
Էսպե՞ս է երկիրը, հասարակությունը պատրաստվում ընտրություններին
18 տարի անց մեղադրյալի կարգավիճակում են ՊՊԾ գնդի նախկին հրամանատար Ռոբերտ Մելքոնյանն ու նրա տեղակալ Վալերիյ Օսիպյանը