Թեեւ ԱԺ հերթական ընտրություններին տարիուկես դեռ կա, եւ իշխանություններն էլ պատեհ-անպատեհ հայտարարում են, թե իրենց օրակարգում արտահերթ ընտրությունների հարց չկա, սակայն ՔՊ իշխանության վերին էշելոններից տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանն արդեն սկսել է նախընտրական ցուցակ կազմել:
«Հրապարակ» թերթը գրել է․ Նա երբեմն կիսվում է ամենամտերիմների հետ, թե ովքեր տեղ կգտնեն ցուցակում, ովքեր` դուրս կմնան: ՔՊ-ում խոսում են, որ ոչ մի հստակ չափանիշ չի գործելու, բացի «առաջնորդի կամքից»։
Եվ լուրեր ունեն, որ դուրս մնացողների ցանկում լինելու են ներկայիս ակտիվ պատգամավորներից շատերը: Իսկ գործող ԱԺ ՔՊ խմբակցության մոտ 80 տոկոսը չի լինելու։ Նիկոլ Փաշինյանն ուզում է լրիվ նոր կազմ ներկայացնել` անհայտ մարդկանցից կազմված, որ կարողանա եւս մեկ անգամ մոլորեցնել ՀՀ ընտրողին եւ նրա քվեն ստանալ` համոզելով, որ նոր կադրերը կլուծեն հների չլուծած խնդիրները` մեկ անգամ էլ վստահեք «Քաղպայմանագրին»:
Ի դեպ, լուրեր կան, որ հանդես կգան «Իրական Հայաստան» անվան տակ:
Բաց մի թողեք
Քաղբանտարկյալ Հովհաննես Խուդոյանի նամակը դատախազ Արգամ Դալլաքյանին
2026-ին Փաշինյանը ընտրական փուլ կմտնի սպառված ու առանց ասելիքի
Էդ դու չպիտի ասես՝ ես կանգնե՞մ իմ տնօրենի կողքը, թէ չէ․ ՀԷՑ աշխատողները՝ Նիկոլին