13/05/2025

Թարմացվել է 2025-ի մայիս-հունիս-հուլիս ամիսների գլոբալ սեզոնային կանխատեսումը. ինչ է սպասվում

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (ՀՕԿ) թարմացրել է 2025 թվականի մայիս-հունիս-հուլիս ամիսների գլոբալ սեզոնային կանխատեսումը։

Այս մասին սոցցանցի իր էջում գրում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը:

Հունվար-մարտ 2025թ. – Օվկիանոսի մակերևույթի ջերմաստիճանները շրջանների մեծ մասում պահպանվել են նորմայից բարձր՝ բացառությամբ Խաղաղ օվկիանոսի հասարակածային կենտրոնական հատվածի:

Մայիս-հուլիս 2025թ. – Սպասվում է, որ ծովի մակերևույթի ջերմաստիճանը կլինի միջինին մոտ։ Էլ-Նինյո–Հարավային տատանումը (ԷՆՍՕ) կլինի չեզոք փուլում։

Ատլանտյան օվկիանոսի հասարակածային հատվածում ջրի մակերևույթի ջերմաստիճանը կշարունակի մնալ նորմայից մի փոքր բարձր՝ հյուսիսային և հարավային շրջաններում։

Օդի ջերմաստիճան

Հաշվի առնելով սպասվող օվկիանոսի շարունակվող տաքացումը (բացառությամբ Խաղաղ օվկիանոսի որոշ շրջանների), կանխատեսվում են նորմայից բարձր ջերմաստիճաններ գրեթե բոլոր մայրցամաքային տարածքներում։

Ամենահավանական բարձր ջերմաստիճանների շրջաններ՝
▪️ Հյուսիսային Աֆրիկա
▪️ Մադագասկար
▪️ Ասիա (բացառությամբ Հնդկական ենթացամաքի)
▪️ Հարավային Ամերիկա
▪️ Կարիբյան ավազան
▪️ Կենտրոնական Ամերիկա
▪️ Հյուսիսային Ամերիկա
▪️ Ավստրալիա
▪️ Նոր Զելանդիա
▪️ Եվրոպա

Տեղումներ

Խաղաղ օվկիանոսի հասարակածային հատվածում տեղումների բաշխումը նմանեցվում է թույլ Լա Նինյա պայմաններին՝ չնայած Նինյո ինդեքսների չեզոք կանխատեսմանը։

Տեղումների պակասի հավանականություն՝
▪️ Արևելյան Եվրոպա
▪️ Կենտրոնական Ասիայի արևմտյան շրջաններ

Տեղումների նորմայից բարձր քանակի հավանականություն՝
▪️ Հնդկական ենթացամաք
▪️ Արևելյան Ասիա
▪️ Հարավային Ամերիկայի հյուսիս-արևմուտք:

494173009_3484739288331822_8657273688061975266_n.jpg (72 KB)493322904_3484739351665149_6195486117030000392_n.jpg (71 KB)493819538_3484739428331808_5511490721016569604_n.jpg (216 KB)