13/05/2025

6 տարում ապրելն ավելի է թանկացել, քան բարձրացել է նվազագույն թոշակը․ Մեսրոպ Առաքելյան

Ապրելու Երկիր կուսակցության համանախագահ, ՀՀ սոցապ նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը․

«2019թ․ սկզբին նվազագույն սպառողական զամբյուղի և նվազագույն թոշակի տարբերությունը եղել  է 35.600 դրամ (61.100-25.500)։

2025թ․-ին տարբերությունը կազմել է 39.800 դրամ (75.800-36.000)։

Այսինքն 6 տարում ապրելն ավելի է թանկացել, քան բարձրացել է նվազագույն թոշակը։

Հայաստանում նվազագույն թոշակը պետք է լինի նվազագույն սպառողական զամբյուղից ավել»։