Ադրբեջանի հետ սահմանամերձ Տավուշից ահազանգում են, Ազատամուտ գյուղի հարակից հատվածներում ականազերծման աշխատանքներ են իրականացվում։ Գյուղի ժողովուրդը մտահոգված է՝ Փաշինյանը պատրաստվում է նոր հողեր հանձնե՞լ։
Խորհրդարանում կառավարություն-ԱԺ վերջին հարց ու պատասխանի ժամանակ պատգամավոր Գառնիկ Դանիելյանն էլ էր հետաքրքրվել Տավուշում սահմանի ողջ երկայնքով իրականացվող գործընթացների մասին, սակայն հարցը մնացել էր անպատասխան։
Փաշինյանն, ինչպես միշտ, իրեն գցել էր «դոդերի բոստանը»՝ խուսափելով կոնկրետ պատասխանից։ «Ամբողջ սահմանի երկայնքով, ըստ ինձ հասած տեղեկությունների, սահմանազատման աշխատանքներ են կատարվում։ Սահմանագոտում ապրող մեր հայրենակիցներն ասում են, որ անընդհատ ականի պայթյուններ են լսում, եւ այդ ընթացքում վիրավորում ստացած զինվորներ ենք ունեցել։ Փաշինյանից հետաքրքրվել եմ՝ արդյո՞ք Ազատամուտի հատվածում չափագրման աշխատանքներ արվել են, խուսափողական պատասխան տվեց։ Այս հարցին ուղիղ պատասխան չեղավ»,-ասաց Գառնիկ Դանիելյանը։
Ըստ նրա ՝ այդ հատվածում «ժամանակավոր» սահմանազատում է արվել, «կոլըչկաներ» են դրվել այն վայրերում, որոնք համարում են, այսպես կոչված, անկլավներ։
«Նշումներ են արվել։ Դրանք սահմանային սյուներ չեն։ Խոսքը վերաբերում է Ազատամուտին հարակից Բարխուդարլու-Սոֆուլու գյուղերին, եւ Վերին Ոսկեպարի ու Բերդավանի հատվածներում։ Որտեղի՞ց են սկսելու, ի՞նչ տարածքների մասին է խոսքը՝ որեւէ բան չեն ասում։ Ասում էին, թե եկել են համաձայնության՝ սահմանազատումն անելու են Հայաստան-Վրաստան-Ադրբեջան հատվածներից, բայց տեսնում ենք, որ ամենեւին` դրա հետ կապ չունեցող տարածքները բավականին հեռու են իրենց նշած տարածքներից, որտեղ պետք է արվեն սահմանազատում եւ սահմանագծում»,-ասաց Դանիելյանը։
Բաց մի թողեք
Ադրբեջանական լրատվամիջոցները դուխ են տալիս․ Հարգելի Նիկոլ Վովաևիչ, մի լսեք ոչ ոքի, տրորեք բոլորին ․․․
Արթուր Սարգսյանին ցանկանում են զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից
ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը Բաքվի դատարանում ասել է՝ ինչու է հրաժարական տվել