ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի վերջին շնորհավորական ուղերձում նշված է, որ Վաշինգտոնը ճանաչում է արհեստածին Ադրբեջանի աճող նշանակությունը՝ որպես «տրանսպորտային հանգույց և էներգիայի մատակարար», գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը.
«Մինչ Բաքվի բարբարոսական վարչախմբի բռնապետը կոկորդ է պատռում, թե, իբր, իր երկիրը աշխարհաքաղաքական կարևոր դերակատար է դարձել, ԱՄՆ-ում այն, փաստացիորեն ճանաչում են բացառապես՝ որպես «մայրուղի և գազի ու բենզինի լցակայան»:
Եթե մենք ցանկանում ենք անվտանգ ապրել այս տարածաշրջանում և կտրուկ վերջ դնել Բաքվի բարբարոսական վարչախմբից եկող հարաճուն վտանգին, ապա պետք է կառուցենք այնպիսի Հայաստան, որ այդ «մայրուղին և լցակայանը», ինչպես նաև դրանցից օգտվողները հստակորեն գիտակցեն, որ մեզ սպառանցող գոյութենական վտանգի դեպքում «մայրուղին և լցակայանն» ուղղակի հօդս կցնդեն հայկական հուժկու հրթիռային հարվածներից»։

Բաց մի թողեք
Ընդդիմության առաջնորդները պարտավոր էին հենց այդ ժամանակ համարժեք քայլ կատարել
Կլուծվի՞ Իսրայելի կողմից «տարածաշրջանը չպայթեցնելու» հարցը
Դե ինչ, հայե՛ր, ինքնության մարտահրավերները դեռ նոր թափով են սկսվելու