Ադրբեջանում կասեցվել է ռուսական «Матч ТВ»-ի հեռարձակումը։
Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ-ները:
Ադրբեջանական կողմը պնդում է, որ «Матч ТВ»-ի ալիքները չունեին հեռարձակվելու թույլտվություն Ադրբեջանում։
Հետևաբար, ըստ նույն պնդումների, «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 32.4 և 34.5 հոդվածների պահանջներին համապատասխան, հեռուստաալիքների հեռարձակումը կասեցվել է:
Հատկանշական է, որ վերջին շրջանում Ադրբեջանում աճում են հակառուսական տրամադրությունները, այդ թվում՝ ինֆորմացիոն և մեդիա ոլորտներում:
Վերջերս էլ Բաքվում փակեցին Ռուսական տունը, որը համարվում է Կրեմլի փափուկ ուժի գործոններից մեկը տարածաշրջանում:

Բաց մի թողեք
Եվրոպական անվտանգություն չի լինի առանց Թուրքիայի․ Մեւլյութ Չավուշօղլու
Պուտինի վարկանիշը շարունակում է ընկնել․ հարցում
Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունների ամրության հարցում ոչ ոք չպետք է կասկած ունենա. Օվերչուկ