Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Փաշինյանի շարասյուների կողմից ճանապարհային էս տեռորներն ամենօրյա բնույթ են կրում, երբ նրանց շարժի հետևանքով ցանկացած տեղ երթևեկությունը պարալիզացվում է, մարդիկ խուճապահար մեքենաներով մի կողմ են փախչում թիկնապահների գորգոռոցներից ու հիստերիայից։
Շարժվում են, ոնց ուզում են՝ սարսափ տարածելով, խուճապ ստեղծելով, ճանապարհ փակելով, վրաերթեր կատարելով, մարդ սպանելով, իսկ հետո իրենց իսկ պատճառած քաոսից ծնված վթարներն էլ «պարզաբանում» են որպես կապ չունեցող պատահարներ։
Անամոթությունը, սուտ ասելը, ծածկադմփոցներն ու զոռբայությունը վաղուց սրանց պետական քաղաքականության, օրակարգի կարևոր բաղադրիչն են, այլ շնորհի չեն էլ տիրապետում..․»:

Բաց մի թողեք
Առուշանյանը գդալ առ գդալ ուտում է վրեժի սառը կերակուրը
Արմավիրի մարզպետը դաշնակցական Ռազմիկ Այվազյանին Արմավիրի քաղաքապետ չառաջադրվելու «համոզելու» սահմաններում հորդորել է մտածել նոր զորակոչված որդու մասին. Իոաննիսյան
Նրան երկու ճնշող կա՝ Փաշինյանն ու Ֆրանկլինը… Գեղամ Մանուկյան