11/07/2025

Կհանդիպեն ՌԴ և ԱՄՆ արտաքին քաղաքականության պատասխանատուները, հայկական թեմա կա

Reuters-ը, հղում անելով ԱՄՆ Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյայի, պնդում է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր Մալայզիայում կայանալիք Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի /ԱՍԵԱՆ/ արտաքին գործերի նախարարների հանդիպման շրջանակներում կհանդիպի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։

«ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հինգշաբթի օրը Կուալա Լումպուրում կայանալիք ԱՍԵԱՆ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպման շրջանակներում կհանդիպի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ, հայտնել է Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան», – հաղորդել է հրատարակությունը։