Եթե Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն անգամ ունի զավակ, նա չի խախտել ոչ մի օրենք, քանզի կուսակրոն` նշանակում է չամուսնացած հոգևորական, իսկ որքան գիտենք Վեհափառը ամուսնացած չի։
Ինչ վերաբերում է կուսակրոնությանը ածանցյալ պահանջ համարվող զավակ ունենալու արգելքին, ապա կաթողիկոսն, իմ կարծիքով, մի դեպքում կարող է «մեղավոր» համարվել` եթե ՃԱՆԱՉԵԼ է խնդրո առարկա զավակի հայրությունը։
Հ.Գ. Իրավական կարգավիճակով վարձու ծառայող աշխատող Նիկոլ Փաշինյանի` մասսաներին բորբոքելու եղանակով Վեհարանի ուղղությամբ շարժվելու կոչերը պարունակում են քրեական մի շարք հանցանքներ։
Բարեբախտաբար այդ արշավը չի հավաքում անգամ չնչին զանգված, այլապես գրելու փոխարեն վաղուց Վեհարանի դեմ գնացած կլիներ։
Ինչ վերաբերում է Վեհափառի զավակին, ապա պարզ է, որ նա ծնվել է ոչ թե երեկ չէ առաջին օրը, այլ հեռավոր 1970- 1980-ականներին, հետևաբար հավատավոր հոտը (բացի Փաշինյանից ու իր խմբակից) Վեհափառի երեխա ունենալու զրույցը կամ փաստը վաղուց ներել է։
Ռաֆայել Մուրադյան

Բաց մի թողեք
Փաշինյանի ռեժիմը գործում է Բաքվի ռեժիմի ձեռագրով` ֆիզիկական բռնnւթյան է ենթարկում այլախոհներին, կանանց, երիտասարդ աղջիկներին. Մարիաննա Ղահրամանյան
Ընտրություններից առաջ եկեք մի քանի կարևոր քաղաքական հարցեր քննարկենք․ Տեսանյութ
Մի խորհրդանիշ, որը ես օգտագործել էի սեր արտահայտելու համար, օգտագործվում է քաղաքական նպատակներով