Ռոսավիացիան սահմանափակում է թռիչքները. 2025 թ. հուլիսի 19-ին The Moscow Times-ը հաղորդում է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) արդեն երրորդ օրն անընդմեջ թիրախավորում են Մոսկվայի շրջանը։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հրայր Թամրազյանը։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը տեղեկացրել է, որ երեկոյան ընդամենը կես ժամվա ընթացքում ռուսական հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են երեք ԱԹՍ։ Նախօրեին՝ հուլիսի 18-ին, նույնպես հաղորդվել էր 13 ԱԹՍ-ի վնասման մասին։ Ըստ Ռուսաստանի Պաշտպանության նախարարության՝ վերջին երեք օրում Մոսկվայի ուղղությամբ ոչնչացվել է մոտ 50 ուկրաինական ԱԹՍ։
Հարվածների ֆոնին Ռոսավիացիան ակտիվացրել է «Կովյոր» պլանը (ռուս․ «Ковёр»), որը ենթադրում է թռիչքների ժամանակավոր արգելք անվտանգության նկատառումներով։ Թռիչքները դադարեցվել են Դոմոդեդովոյի, Վնուկովոյի, Շերեմետևոյի և Կալուգայի օդանավակայաններում։
Հարվածների հետևանքներն զգացվել են նաև Ռոստովի մարզում, որտեղ ԱԹՍ-ի բեկորները վնասել են երկաթուղային ենթակառուցվածք՝ խաթարելով երթևեկությունը։ Ուղևորները բողոքում են ժամերով կանգնած մնալուց՝ շոգ վագոններում առանց օդորակման։
Այս ֆոնին Ռոսավիացիան նաև սպառնացել է Turkish Airlines-ին պատժամիջոցներով, երբ Վնուկովոյից մեկնող ուղևորները գրեթե մեկ օր սպասել են օդանավակայանում՝ առանց պատշաճ ծառայությունների։

Բաց մի թողեք
Եվրոպական անվտանգություն չի լինի առանց Թուրքիայի․ Մեւլյութ Չավուշօղլու
Պուտինի վարկանիշը շարունակում է ընկնել․ հարցում
Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունների ամրության հարցում ոչ ոք չպետք է կասկած ունենա. Օվերչուկ