Ադրբեջանցի պատգամավորը հայտարարել է, որ «Մե՛նք ենք մեր սարերը» (Տատիկ-պապիկ) հուշարձանը, ինչպես նաև 1988 թվականից ի վեր Արցախում կառուցած ցանկացած հուշարձան պետք է ապամոնտաժվի:
«Խանքենդին (օկուպացված Ստեփանակերտ) պետք է հայտարարվի առնվազն երկրի երկրորդ մայրաքաղաք, այնտեղ պետք է կառուցվի Ադրբեջանի նախագահի ժամանակակից գրասենյակ, իսկ պետության ղեկավարը պետք է ամառային ամիսներին այնտեղ ընդունի իր հյուրերին», ասել է «Արդարություն, Իրավունք, Ժողովրդավարություն» կուսակցության նախագահ, պատգամավոր Հասանգուլիևը։
Պատգամավորը նաև առաջարկում է Տատիկ-պապիկ հուշարձանի փոխարեն կառուցել ադրբեջանցի զինվորի պատվին հուշարձան։


Բաց մի թողեք
Գիշերվա ընթացքում ռուսական հրթիռները ցնցեցին Ուկրաինան՝ սպանելով առնվազն 11 մարդու. Լուսանկարներ
Մինչև 2030 թվականը Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը քիչ հավանական է. Լուսանկար
Կապանի զորամասերից մեկում ժամկետային զինծառայող է կախվել