ԱՆԻՖ-ի կողմից պետբյուջեի 25 միլիարդ դրամ՝ 63 միլիոն դոլար մսխումը, Սնուփ Դոգին պետբյուջեից 6 միլիոն դոլար վճարելը, ավելի ճիշտ՝ չվճարելը, այդ գումարը «կրայիտ անելը», ՀԷՑ-ի ղեկավարությունը ՔՊ-ացնելը, Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից համայնքապետարաններից կարիքավոր բնակիչներին դրամական աջակցությունը տրամադրելը արգելելը, այդ աջակցությունը մարզպետարանների միջոցով իրականացնելը, համայնքապետարանների ղեկավարությունը տարբեր ձևերով «յուրային դարձնելը»՝ ընդհուպ ընդդիմադիր համայնքապետերի դեմ քրեական գործեր հարուցելը, նույն շղթայի օղակներն են՝ Նիկոլ Փաշինյանը ակտիվորեն պատրաստվում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին, որոնք իր և իր իշխանության համար կենաց-մահու հարց են։
Իսկ այդ ժամանակ իրենց ընդդիմություն համարողները հարցազրույցներ են տալիս, քաղաքական իրավիճակի վերլուծություններ անում, փորձելով հանրության ուշադրությունից դուրս չմնալ։ Թագավորը մերկ է, քաղաքական դաշտը մերկ է, երկիրն էլ մերկ է ու անպաշտպան։
Ոսկան Սարգսյան

Բաց մի թողեք
Իրանա-ամերիկյան «գործարքի» ձախողումը նվեր է Ռուսաստանին
Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել
Եթե Նիկոլը մնաց իշխանությունում, Հայաստանը կորցնելու է ամեն ինչ՝ պատերազմով, թե առանց դրա․ Գասպարյան