10/08/2025

Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանը վերադարձել է աշխատանքի

Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը վերադարձել է աշխատանքի։

Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել են Երևանի քաղաքապետարանից:

Ազատյանը պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու համար կալանավորվել էր շուրջ մեկ տարի առաջ, այժմ նրա խափանման միջոցը փոխվել է վարչական հսկողությամբ, սահմանվել են գրավ և բացակայելու արգելք:

Հիշեցնենք՝ Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում ՀՀ քննչական կոմիտեն ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության աշխատակիցների օժանդակությամբ քննչական գործողություններ էր կատարել։

Իրականացված քննչական գործողությունների շրջանակում ձերբակալված անձանց թվում էին վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը, նրա տեղակալները և այլ պաշտոնյաներ:

Դատարանը Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել տնային կալանքը և 30 միլիոն դրամ գրավ կիրառել։ Վերջինիս տեղակալները կալանավորվել են։