Իրանի հեղափոխության պահապնների կորպուսի հետ ասոցացվող КСИР տելեգրամյան ալիքն անդրադարձել է Փաշինյան- Թրամփ-Ալիև Սպիտակ Տանը կայանալիք հանդիպմանը:
Հիշեցնենք, որ այսօր և վաղը Վաշինգտոնում՝ Սպիտակ Տանը նախատեսված է Թրամփ-Փաշինյան, իսկ հետո նար Թրամփ-Ալիև հանդիպումը:
Տելեգրամյան ալիքը գրում է, որ Սպիտակ տանը նախատեսված են հրապարակել համատեղ դեկլարացիա, այսպես կոչված «խաղաղության պայմաանգրի» գործընթացի մեկնարկը, ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս գալու մասին փաստաթղթի ստորագրում, Հայաստանի, ԱՄՆ-ի ու Ադրբեջանի միջևև երկկողմանի մեմորանդուների ընդունում:
Իրանական տելեգրամյան ալիքը նշում է սակայն, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» թեման ընդհանրապես օրակարգից դուրս է դրված:
«Ուշադրությունն այժմ կենտրոնացված է նոր օրակարգի վրա, որը կոչվում է՝ « Թրամփի նոր ճանապարհը՝ հանուն միջազգային խաղաղության ու բարգավաճման կամ (TRIPP):
Դա ենթադրում է տրանզիտային բնույթ, ոը կապահովի Ադրբեջանից Նախիջևանի տարածք անխոչընդոտ կոմերցիոն մուտք»,-ասվում է հրապարակման մեջ: Այս նախագիծը ներկայացվում է որպես Միջին միջանցք՝ շեշտվում է տելեգրամյան ալիքի հրապարակման մեջ:

Բաց մի թողեք
Ծանոթացեք Ֆրանսիայի նախագահական մրցավազքը ձևավորող ԵՄ ներքին ներկայացուցիչների հետ. Լուսանկարներ
Մոլդովա, Ուկրաինա, Հունգարիա, Հայաստան. այս երկրները ռուսական քարոզչական արշավի լուրջ թիրախ են դարձել. Ցահքնա
Նախագահն ընդդեմ խորհրդարանի. Մետսոլան անտեսում է Եվրախորհրդարանի պատգամավորներին՝ փորձելով պարտադրել երեխաների նկատմամբ բռնության մասին օրենքը