12/05/2026

EU – Armenia

«Զանգեզուրի միջանցքի» փոխարեն Թրամփի՝ բարգավաճման և խաղաղության խաչմերո՞ւկ

Իրանի հեղափոխության պահապնների կորպուսի հետ ասոցացվող КСИР տելեգրամյան ալիքն անդրադարձել է Փաշինյան- Թրամփ-Ալիև Սպիտակ Տանը կայանալիք հանդիպմանը:

Հիշեցնենք, որ այսօր և վաղը Վաշինգտոնում՝ Սպիտակ Տանը նախատեսված է Թրամփ-Փաշինյան, իսկ հետո նար Թրամփ-Ալիև հանդիպումը:

Տելեգրամյան ալիքը գրում է, որ Սպիտակ տանը նախատեսված են հրապարակել համատեղ դեկլարացիա, այսպես կոչված «խաղաղության պայմաանգրի» գործընթացի մեկնարկը, ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս գալու մասին փաստաթղթի ստորագրում, Հայաստանի, ԱՄՆ-ի ու Ադրբեջանի միջևև երկկողմանի մեմորանդուների ընդունում:

Իրանական տելեգրամյան ալիքը նշում է սակայն, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» թեման ընդհանրապես օրակարգից դուրս է դրված:

«Ուշադրությունն այժմ կենտրոնացված է նոր օրակարգի վրա, որը կոչվում է՝ « Թրամփի նոր ճանապարհը՝ հանուն միջազգային խաղաղության ու բարգավաճման կամ (TRIPP):

Դա ենթադրում է տրանզիտային բնույթ, ոը կապահովի Ադրբեջանից Նախիջևանի տարածք անխոչընդոտ կոմերցիոն մուտք»,-ասվում է հրապարակման մեջ: Այս նախագիծը ներկայացվում է որպես Միջին միջանցք՝ շեշտվում է տելեգրամյան ալիքի հրապարակման մեջ: