Ամերիկացի քաղաքական ակտիվիստ Լորա Լումերը, ով հայտնի է Դոնալդ Թրամփին աջակցելով և նրա վարչակազմում կադրային որոշումների վրա ազդելով, իր միկրոբլոգում անդրադարձել է հայ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանավորմանը։
«Ջո Բայդենը սկսել է նախագահ Թրամփի քաղաքական հետապնդման անհաջող փորձը։ Բրազիլիայի նախագահը ձերբակալել և քաղաքական հետապնդման է ենթարկել Ժաիր Բոլսոնարուին: Ռումինիայում չեղյալ են հայտարարել ընտրությունները և հետապնդել Թրամփին աջակցող պոպուլիստական թեկնածուին:
Մինչ Հայաստանի վարչապետը Վաշինգտոնում է, իր հայրենիքում նա հետապնդում է քրիստոնեական արժեքներ դավանող գործարար Սամվել Կարապետյանին:
Դադարեցրեք իշխանությունը որպես զենք օգտագործել քաղաքական հակառակորդների դեմ: Սա գլոբալ ճգնաժամ է։ Եվ այն արագորեն թափ է հավաքում ամբողջ աշխարհում», — գրում է Լումերը։

Բաց մի թողեք
Ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը
Ո՞վ է լինելու ՔՊ նոր պատգամավորը. ի՞նչ է հայտնի․ Լուսանկար
Փաշինյանի աներձագ, Աննա Հակոբյանի եղբայրը նոր պաշտոն ունի