Ֆրանսիան ողջունում է այսօր Վաշինգտոնում՝ նախագահ Թրամփի հովանու ներքո, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հարաբերությունների կարգավորմանը միտված համաձայնության մասին հայտարարությունը:
1lurer-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունում։
«ԱՄՆ-ի մասնակցությամբ ձեռք բերված արդյունքները նշանավորում են վճռական առաջընթացի քայլ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումն ու վավերացումը կավարտի այս գործընթացը։ Այս համատեքստում Ֆրանսիան աջակցում է կողմերի համատեղ կոչին՝ սկսելու ԵԱՀԿ Մինսկի խմբի կառույցների լուծարման գործընթացը։
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը, տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացումը և սահմանների վերաբացումը՝ պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության, ինչպես նաև 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրով ամրագրված սկզբունքների պահպանմամբ, պետք է հնարավորություն տա Հարավային Կովկասին վերածվելու խաղաղության և բարեկեցության գոտու՝ ի շահ տարածաշրջանի ժողովուրդների։ Իր եվրոպացի գործընկերների հետ Ֆրանսիան շարունակելու է ակտիվորեն նպաստել այդ նպատակին, մասնավորապես՝ Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում», – նշվում է հայտարարությունում։

Բաց մի թողեք
Չեմ մտածում՝ Հայաստանում էդքան «շուն ու շանգյալ» ընտրող կա ․․․
Հեղինակը, հուսանք, զերծ կմնա կեղծ թեզերի տարածումից, հանրային գրառմամբ կհերքի իր թյուրիմացությունը․ ԱԳՆ
Մենք հրավիրում ենք Թուրքիային դառնալու գործընկեր. Ալեն Սիմոնյանի ելույթը Թուրքիայում