Այսօր Հայաստանում մեկնարկում է «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը, որը կտևի մինչև օգոստոսի 20-ը։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր ՀՀ պաշտպանության նախարարությունը, զորավարժությունն անցկացվում է միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում։
Ըստ պաշտոնական հաղորդագրության` զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում։
Զորավարժությանը ներգրավված են ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները:
Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ:
Զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև բարձրացնել ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանման պատրաստվածությունը: Այս մասին հայտնում է SputnikArmenia-ն։
«ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ» զորավարժությունը Հայաստանում անցկացվում է 2023 թվականից։
Այս տարվա վարժանքները կընթանան հայ-ամերիկյան փոխգործակցության ակտիվացման ֆոնին։
Մասնավորապես օգոստոսի 7-8-ը ԱՄՆ կատարած այցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ երկկողմ հարաբերությունները հասել են հնարավորինս բարձր մակարդակի:

Բաց մի թողեք
Գնացեք և դեմ քվեարկեք այն անձին, որը կբանեցնի վարչական լծակներ, ճնշումներ, աշխատանքի կամ կաշառքի խոստում կտա
Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Արմավիրի մարզպետ
Տասնյակ տարիներ Առողջապահական ծառայություններից զրկված քաղաքացիները բողոքում են, որ 1 ամիս ստիպված են սպասել