ՀՀ ոստիկանության ՀՈԳՎ Ախուրյանի բաժնի և պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 5-րդ դասակի ծառայողների կողմից իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում Շիրակի մարզի Ազատան գյուղի փողոցներից մեկի սկզբնամասում կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա ու թմրանյութ ձեռք բերելու, պահելու ու օգտագործելու կասկածանքով ձերբակալել են երեք անձի։
Ձերբակալվածներից մեկը վարորդն է՝ գյումրեցի Հ․ Բ․-ն և երկու ուղևորները՝ Ե․Ռ-ն և Ս․Գ-ն, որոնք ՌԴ քաղաքացիներ են, սակայն բնակվում են Գյումրիում։
Անձնական խուզարկությամբ ոստիկանները ՌԴ քաղաքացի Ե․Ռ․-ի մոտից հայտնաբերել են 0,54 գրամ քաշով սպիտակ թղթե փաթեթ, որի մեջ առկա է եղել դեղնականաչավուն գույնի թմրամիջոցի նմանվող զանգված և ծալովի դանակ։
Ե․Ռ․-ն ոստիկաններին հայտնել է, որ իր մոտինը «մարիխուանա» տեսակի թմրամիջոց է, այն ձեռք է բերել քիչ առաջ տելեգրամյան «Սաս» կայքից ռուսական 2000 ռուբլի գումարով, պահել է իր մոտ անձամբ օգտագործելու համար, մի մասը ծխել է, իսկ դանակը պահել է որպես խցանահան։
Մյուս երկու տղամարդկանց մոտ անձնական խուզարկությամբ օրենքով արգելված իրեր չեն հայտնաբերել։ Ավտոմեքենան տեղափոխել են ոստիկանության հատուկ պահպանվող տարածք, երեք անձանց ձերբակալել են։ Գործը քննվում է Շիրակի մարզային քննչական վարչությունում։

Բաց մի թողեք
Երևանում գողացել են «Mercedes»-ի հայելիներ, թողել տելեգրամյան հասցե, իսկ վերադարձնելու համար պահանջել են 1600 ԱՄՆ դոլար
«Հայփոստ» ՓԲԸ-ի պաշտոնյան կատարել է ընդհանուր 568.000 դրամի հափշտակություն
Խուզարկում են Արմեն Չարչյանի աշխատասենյակը