Այսօր, «Հրապարակ» կայքում ես ուշադիր ընթերցեցի պատմաբան Վահագն Հակոբյանի ընդարձակ հոդվածը՝ «Հայոց պատմություն» և «Հայաստանի պատմություն» տերմինների շուրջ ծագած և առայժմ չմարած բանավեճի առիթով:
«Հայոց պատմություն» անվանումը քաղաքական առումով երբևէ քննության առարկա չի հանդիսացել ո՛չ պետական պաշտոնյաների, ո՛չ էլ պատմաբանների կողմից, քանի որ այն ընկալվել է թե՛ որպես Հայաստանի, թե՛ որպես հայերի, այն է՝ Հայ ժողովրդի, թե՛ որպես հայ գաղթավայրերի պատմություն:
Այդ պարագայում, բնականաբար, հարց է առաջանում, թե ինչո՞ւ և ինչպե՞ս ծնվեց դրա շուրջ ներկայումս ընթացող բանավեճը: Պատասխանը շատ պարզ է՝ առհասարակ պատմությունից և մասնավորապես Հայոց պատմությունից որևէ գաղափար չունեցող և իրեն ամենագետ համարող փառավոր անձնավորության՝ Նիկոլ Փաշինյանի ձեռամբ, այն էլ՝ Ադրբեջանից կրած ջախջախիչ ու նվաստացուցիչ պարտությունից հետո:
Հիշեցնեմ, թե տարիներ առաջ Ալիևի հետ համատեղ հարցազրույցի ընթացքում Փաշինյանն ինչպես էր կմկմալով հպարտանում Տիգրան Մեծի նվաճումների իրողությամբ: Գավառականության ավելի ցայտուն և ամոթալի դրսևորում դժվար էր պատկերացնել:
Իսկ թե ո՞րն է Փաշինյանի մտավարժանքներին հաճոյանալու՝ հիշյալ հոդվածագրի մոտիվը, չարժե, իհարկե, դրան անդրադառնալ: Նրա գործընկեր պատմաբաններն արդեն հիմնավորապես արձագանքել են այս հարցին:

Բաց մի թողեք
Ֆրանսիայի վարչապետը հրահանգել է սահմանել «տեղային» պարետային ժամեր՝ ի պատասխան թալանի և անկարգությունների
ՄԱԿ-ի պարենային օգնության ղեկավարը զգուշացնում է, որ զարգացման կրճատումների պատճառով վտանգված են ԵՄ-ի «վստահությունն» ու «լծակները»
Ռուսական թոքաբորբից մահը բացահայտում է միջազգային առողջապահական կանոնների սահմանները