Կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ Արսեն Թորոսյանը նշանակվելու է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:
«Արեն Մկրտչյանն էլ նշանակվելու է Լոռու մարզպետ»,- հավելեց նա:
Ինչպես արդեն հայտնել ենք, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը վայր կդնի պատգամավորական մանդատը և կնշանակվի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, իսկ այդ պաշտոնը հիմա զբաղեցնող Նարեկ Մկրտչյանը կնշանակվի ԱՄՆ-ում ՀՀ դեսպան:
Հիշեցնենք՝ ԱԺ նախագահը հանդես է եկել պատգամավոր Արսեն Թորոսյանի հրաժարականի դիմումի մասին հայտարարությամբ:

Բաց մի թողեք
Նարեկ Նալբանդյանը կարժանանա դաժան պատժի, եթե ․․․ Նիկոլ Փաշինյան
Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանել է Պրահա. Տեսանյութ, Լուսանկար
Քրեակատարողական հիմնարկներում արդեն տեղադրվել է 231 տեսախցիկ․ Սրբուհի Գալյան․ Տեսանյութ