The New York Times պարբերականը գրում է, որ 24 թվականի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածու Քամալա Հարիսի եւ նույն կուսակցության ղեկավարության միջեւ եղել է բանավոր համաձայնություն, որի մասին քչերն են իմացել, ըստ որի՝ այն բոլոր պարտքերը, որոնք մնալու էին նախընտրական արշավից հետո, մարվելու էին։
Համաձայն հրապարակման, կողմերի միջեւ գոյություն է ունեցել հետեւյալ բովանդականության խորհրդապահական համաձայնություն՝ Դեմոկրատական կուսակցությունը ստանձնելու էր քսանչորս թվականի ընտրություններից հետո մնացած բոլոր չվճարված հաշիվների վճարումը, որպեսզի Հարիսը կարողանար հայտարարել, որ ընտրություններից հետո պարտքեր չունի։
Ընդ որում, նա հավաքելու էր բոլոր մնացած վճարումների համար մնացած գումարը, որպեսզի կուսակցությունը ֆինանսական առումով վնաս չկրեր հանկարծ։ Սակայն կուսակցության որոշ հովանավորներ պարզապես չեն իմացել այդ խորհրդապահական սխեմայի մասին եւ վճարել են այն պարտքերը, որոնք մնացել էին ընտրություններից հետո։
Նրանք նամակներ են ստացած եղել թե կուսակցության Ազգային կոմիտեից, թե Հարիսի շտաբից, որոնցով խնդրվում էր կատարել հանգանակություններ, սակայն նամակներում չէր նշվել, որ այդ հանգանակություններով փակվելու էին մնացած՝ վճարման ենթակա հաշիվները։
Հիշեցնենք, որ 24 թվականի նոյեմբերի 14-ին՝ Քամալա Հարիսի շտաբը շարունակել է հանգանակություններ ընդունել, նույնիսկ այն բանից հետո, երբ հայտնի էր արդեն, որ նա պարտվել է ընտրություններում։ Այն ժամանակ նրա շտաբից պարզաբանել են, որ ոչ մեծ ծավալի պարտքեր են մնացել ընտրական պայքարից հետո, որոնք վճարելը սակայն մեծ բարդություն չի ներկայացնում իրենից։
Բաց մի թողեք
Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը
Ուկրաինական ճգնաժամի կարգավորման համար երկու հիմնական խոչընդոտներ կան. Վենս
Թրամփը բացատրել է, թե ինչու չի շտապում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ