Վերջին շաբաթներին ակտիվացել են հարձակումները ռուսական էներգետիկ ենթակառուցվածքների վրա: Ուկրաինան զգալի վնաս է հասցրել ՌԴ ռազմական մեքենայի ֆինանսավորման հիմնական աղբյուրին:
Ըստ Reuters-ի, Կիևի վերջին հարվածները ռուսական նավթավերամշակման 10 գործարանի վրա, ոչնչացրել են Ռուսաստանի ընդհանուր նավթավերամշակման հզորության առնվազն 17%-ը, որը համարժեք է օրական 1.1 միլիոն բարելի:
ՌԴ նավթավերամշակման գործարանները, նավթաբազաները և ռազմարդյունաբերական օբյեկտներն ավելի հաճախ են դառնում Ուկրաինայի թիրախները։ Այդ կերպ Կիևը թուլացնում է Մոսկվայի՝ նավթ վերամշակելու և արտահանելու կարողությունը։ Ուկրաինայի արշավը նաև հանգեցրել է գազի դեֆիցիտի Ռուսաստանի որոշ շրջաններում:
Նավթավերամշակման գործարանների վրա հարվածները տեղի են ունենում բենզինի սեզոնային պահանջարկի գագաթնակետին։

Բաց մի թողեք
Դանիան, Գերմանիան, ԵՄ-ի այլ անդամներ պատրաստվում են արտաքսել միգրանտներին երրորդ երկրներ
Մոլդովա – Ռուսաստան առճակատումը նոր թափ է ստանում
Պուտինի և Զելենսկու միջև թշնամանքի մակարդակը պատճառ է դառնում, որ այդ հիմար պատերազմը չավարտվի. Թրամփ