Լեհաստանում ավիաշոուի նախապատրաստական աշխատանքների ժամանակ F-16 կործանիչ է կործանվել։ Դեպքի մասին լրագրողներին հայտնել է երկրի կառավարության խոսնակ Ադամ Շլապկան։
«F-16 ինքնաթիռ է կործանվել Ռադոմում ավիաշոուի փորձի ժամանակ։ Օդաչուն ողջ չի մնացել»,-ասել է նա։
Վթարի պատճառները դեռևս չեն հաղորդվել: Ալիոթ հիմնադրամի ներկայացուցիչը, Լեհաստանում գտնվող 32-րդ մարտավարական ավիացիոն բազայի նախկին հրամանատարը, կարծում է, որ օդաչուի սխալի հետևանքով է, ամենայն հավանականությամբ, տեղի ունեցել վթարը:

Բաց մի թողեք
Ֆրանսիան խոստանում է իրականացնել անվտանգության «լայնածավալ» գործողություն՝ ներգրավելով զինված ուժերին՝ կապված հանգստյան օրերին սպասվող բողոքի ցույցերի հետ
Փարիզում թալանված խանութի տերը՝ հարձակման զոհ. «10 տարվա աշխատանքս ավերված է, երեք օր է՝ չեմ քնել»
Խոստովանեց՝ Թուրքիան առաջվանը չէ