ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը մեղադրանք է առաջադրվել:
«Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի մեղադրանք է ներկայացվել ՔՕ 335-րդ հոդվածի 1-ին մասով` հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը»,– «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:
Նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը։
Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ ոստիկանները ձերբակալել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակված Նարեկ Մկրտչյանի եղբորը՝ Մկրտիչ Մկրտչյանին:
Կատարվածին անդրադարձել է ՆԳՆ-ն՝ հայտնելով, որ Փարաքար համայնքի Երևանյան փողոցում ստուգման նպատակով կանգնեցված տրանսպորտային միջոցի ուղևորը դուրս է եկել մեքենայից և դիմել փախուստի՝ ճանապարհին նետելով իր մոտ եղած իրերը՝ ատրճանակ և փոշենման զանգված։
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան նշանակված Նարեկ Մկրտչյանը ևս մեկնաբանել է եղբոր՝ Մկրտիչ Մկրտչյանի ձերբակալման լուրը։
Բաց մի թողեք
Տարոն Մարգարյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ Հակակոռուպցիոն դատարանում է
Երևանում գողության պահին երկու անձ է ձերբակալվել. նրանցից մեկը ատրճանակ է նետել, ձեռնոց ու գլխարկ. Տեսանյութ
Մեկ անձ ձերբակալվել է Հայաստան-Պորտուգալիա խաղի տոմսերի վաճառքով ենթադրյալ խարդախությունների համար