Նախօրեին հրապարակված սոցիոլոգիական հարցումը, ըստ որի Քաղաքացիական պայմանագրի վարկանիշը 13 տոկոսից դարձել է 17 տոկոս` նախորդ հարցման համեմատ արձանագրելով 4 տոկոսի աճ, ազդարարում է, ըստ էության, «նիկոլական մանիպուլիացիաների դարաշրջանի» ավարտը։
Ինչու: Պարզ է, որ դրա հիմքում վաշինգտոնյան փաստաթղթերն են և խաղաղության դարաշրջանի իբր բացումը: Բայց եթե նման գլոբալ նշանակության` խաղաղության հարցը գործող վարչապետին պարգևում է ընդամենը 4 տոկոս լրացուցիչ ձայն, դա մի բան է նշանակում, որ Հայաստանի քաղաքացին արդեն ամեն ինչ հասկացել է…
Նրան այլևս հնարավոր չէ կեղծ խոստումներով խաբել, «կտեր» տալ, ինչ որ թղթերի ստորագրումով, անգամ հզոր պետության նախագահի անձնական ներկայությամբ մոլորեցնել:
Հայտնի օրենքի գործողությունը ընդհուպ մոտեցել է Նիկոլ Փաշինյանին ու իր խմբակին` «ինչը ունի սկիզբ` ունի նաև վերջ»: Ստերի ու մանիպուլյացիաների դարաշրջանը մոտենում է ավարտին:
Ռաֆայել Մուրադյան
Բաց մի թողեք
Ինչի՞ մինչև հիմա չէի պատմում. ուղղակի դու ոչ մեկին մեծ հաշվով պետք չես. Սիմոնյան
Օվերչուկի նուրբ ակնարկը
Ես գիտեմ ուր եմ եկել, ինչի եմ եկել, որն է իմ առաքելությունը, գնալու եմ մինչև վերջ. Եղիշե Մելիքյան