Նախօրեին հրապարակված սոցիոլոգիական հարցումը, ըստ որի Քաղաքացիական պայմանագրի վարկանիշը 13 տոկոսից դարձել է 17 տոկոս` նախորդ հարցման համեմատ արձանագրելով 4 տոկոսի աճ, ազդարարում է, ըստ էության, «նիկոլական մանիպուլիացիաների դարաշրջանի» ավարտը։
Ինչու: Պարզ է, որ դրա հիմքում վաշինգտոնյան փաստաթղթերն են և խաղաղության դարաշրջանի իբր բացումը: Բայց եթե նման գլոբալ նշանակության` խաղաղության հարցը գործող վարչապետին պարգևում է ընդամենը 4 տոկոս լրացուցիչ ձայն, դա մի բան է նշանակում, որ Հայաստանի քաղաքացին արդեն ամեն ինչ հասկացել է…
Նրան այլևս հնարավոր չէ կեղծ խոստումներով խաբել, «կտեր» տալ, ինչ որ թղթերի ստորագրումով, անգամ հզոր պետության նախագահի անձնական ներկայությամբ մոլորեցնել:
Հայտնի օրենքի գործողությունը ընդհուպ մոտեցել է Նիկոլ Փաշինյանին ու իր խմբակին` «ինչը ունի սկիզբ` ունի նաև վերջ»: Ստերի ու մանիպուլյացիաների դարաշրջանը մոտենում է ավարտին:
Ռաֆայել Մուրադյան
Բաց մի թողեք
Ի դեպ. հրեան երբեք նման հարց չի բարձրացնի. Գևորգ Դանիելյան
Պահանջում եմ, որ Հովհաննիսյանը ԱԺ մուտք գործելուց առաջ ամեն օր պարտադիր թեստավորվի թմրամիջոցների օգտագործման վերաբերյալ. Թովմասյան
Հայ ժողովուրդն ինչ է ակնկալում Նիկոլ Փաշինյանից՝ ծխարա՞ն, թե՞ խարակիրի