Աշխարհահռչակ ֆուտբոլիստ Ռոնալդուն, որն այս օրերին Հայաստանում է, հյուրանոցի սրահում հրել է իրեն մոտեցած և իր հետ նկարվել ցանկացող երկրպագուին։
Միջադեպը լայն արձանք է գտել համացանցում, ֆուտբոլիստը արժանացել է քննադատությունների։
Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն Հայաստանի հավաքականի հետ խաղից առաջ գրառում է արել «Ինստագրամ»-ում:
«Անհամբեր սպասում եմ վաղվա խաղին»,- գրել է նա:
Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 6-ին՝ ժամը 20։00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։
2026 թվականի Աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի առաջին տուրի Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը կսպասարկի անգլիական մրցավարական անձնակազմը։


Բաց մի թողեք
Գիշերվա ընթացքում ռուսական հրթիռները ցնցեցին Ուկրաինան՝ սպանելով առնվազն 11 մարդու. Լուսանկարներ
Մինչև 2030 թվականը Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը քիչ հավանական է. Լուսանկար
Կապանի զորամասերից մեկում ժամկետային զինծառայող է կախվել