Ինչ-որ մեկն ասել է, որ «ամենավատ տեսկն արցախցի նիկոլականն է»: Քաղաքական իմաստով սա միայն մի բան է նշանակում. «Արցախցին չպետք է մտածող լինի, չպետք է հիշի քառասունչորսօրյա պատերազմում տեսածը, հիշողությունից ջնջի Աղավնոյի ոստիկանական անցակետում թողնված հազարավոր անձնագրերը, որոնց տերերը զորակոչից խուսափել էին»:
Որոշակի շրջանակների պետք է, որ արցախցին քաղաքական մանկուրտ լինի և օրվա ցանկացած պահի, եթե հարցնեն «ո՞վ է իր վիճակի պատասխանատուն»,- կրկնի նախօրոք սերտածը. «Արցախը Նիկոլ Փաշինյանն է ծախել»:
Իսկ թե երեսուն տարի Հայաստանի հարկատուների հաշվին Ստեփանակերտում ի՞նչ էին անում միմյանց փոխարինած նախագահ-գերագույն գլխավոր հրամանատարները, վարչապետները, Ազգային ժողովի նախագահները, նախարարները, պատգամավորները, տոնական համազգեստը մինչեւ ծնկները շքանշաններով և մեդալնորով զարդարած գեներալները,- արցախցին այդ մասին մտածելու և, հատկապես, բարձրաձայն արտահայտվելու իրավունք չունի:
Մանկուրտը բուծված է նրա համար, որպեսզի հարազատ մոր վրա ձեռք բարձրացնի, նետահարի նրան: Չինգիզ Այթմատովի «Եվ դարից երկար ձգվում է օրը» վեպում առասպելական թռչնի կերպար կա, որ տափաստանի վրայով սավառնում և մանկուրտին ասում է. «Հիշիր, ով ես դու»:
Արցախցի մի քանի «նիկոլական» բռնատեղահանված հարյուր քսան հազար մարդուն ասում է. «Հիշիր, ով ես դու», նրան ետ է պահում Հայաստանի ինքնիշխանության դեմ ձեռք բարձրացնելու ոչ միայն անիմաստ, այլև անպատվաբեր, ամոթալի, բառիս բուն իմաստով մանկուրտական քայլից:
Բռանտեղահանությանը հաջորդած առաջին ամիսների ֆրուստրացիան որոշակիորեն հաղթահարվում է, ավելի ու ավելի շատ արցախցիներ են իրականությունը և իրողությունները ճանաչում, հաղթահարում մանկուրտի բարդույթը և Հայաստանը հայրենիք ընկալում:
Դա ոմանց և որոշների քաղաքական մահն է: Նրանք գիտեն, որ հաջորդիվ արցախցին հենց իրենցից է ողբերգության համար հաշիվ պահանջելու: Դրա համար են հոգեխանգարմունքի սրացումներ ունենում:
Բաց մի թողեք
Բողոքի ձայն ենք բարձրացնում նման հոգևորականների հակագիտական գործունեության դեմ․ Լուսանկար
Պուտինը ստացավ «այն, ինչ նա ուզում էր»․ Զելենսկի
Ավշարի Սուրիկ Գրիգորյանի առանձնատան պարսպի պատերին անհայտ անձինք հայհոյանքներ են գրել