08/09/2025

Ջորջիո Արմանիին վերջին հրաժեշտը տալու էր եկել ավելի քան 10,000 մարդ

Կիրակի օրը իտալացի նորաձևության դիզայներ Ջորջիո Արմանիին վերջին հրաժեշտը տալու էր եկել ավելի քան 10,000 մարդ, իսկ երկու օրվա ընթացքում հոգեհանգստի սրահ է այցելել ավելի քան 16,000 մարդ, հաղորդում է Rainews24 լրատվական հեռուստաալիքը՝ հղում անելով արարողության կազմակերպիչներին։

Հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել Միլանի Armani/Teatro ցուցասրահում։ Շաբաթ օրը տեղական ժամանակով ժամը 9-ին սրահի բացվելուց առաջ շենքի դիմաց մի քանի հարյուր մարդուց բաղկացած հերթ էր գոյացել։

Մարդիկ մեկուկես-երկու ժամ սպասել են։ Արմանին մահացել է հինգշաբթի օրը՝ 91 տարեկան հասակում։

Դիզայների ցանկության համաձայն՝ հուղարկավորությունը կլինի մասնավոր։ Ինչպես հաղորդում է Libertà-ն, Արմանին կթաղվի Պիաչենցա քաղաքի մոտ գտնվող` իր ծննդավայր Ռիվալտայի ընտանեկան դամբարանում։ Նորաձևության դիզայները մի քանի տարի առաջ վերանորոգել է ընտանեկան դամբարանը, որտեղ թաղված են նրա ծնողներն ու եղբայրը։

Հուղարկավորության արարողությունը տեղի կունենա երկուշաբթի կեսօրին: Սան Մարտին եկեղեցում կայանալիք արարողությանը կմասնակցի առավելագույնը 20 մարդ: Մուտքը կլինի միայն հրավերով:

Նորաձևության դիզայներ Ջորջիո Արմանին կհուղարկավորվի Պյաչենցա քաղաքի մերձակայքում գտնվող Ռիվալտա քաղաքի (որը նրա ծննդավայրն է) ընտանեկան դամբարանում: Այս մասին գրում են տեղի ԶԼՄ-ները։

Նրանց տվյալներով` արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 8–ին օրվա երկրորդ կեսին` Սուրբ Մարտինի եկեղեցում։ Դրան ներկա կլինի առավելագույնը 20 մարդ։ Նշվում է, որ Արմանին մի քանի տարի առաջ վերանորոգել էր ընտանեկան դամբարանը, որտեղ հանգչում են նրա ծնողներն ու եղբայրը։ Նորաձևության դիզայների վերջին հանգրվանը կլինի տեղի ոչ մեծ գերեզմանատունը։

Հիշեցնենք, որ Արմանին մահացել է սեպտեմբերի 4–ին 91 տարեկան հասակում։ Ինչպես հայտնել է Armani Group-ը, նա խաղաղ հեռացել է կյանքից հարազատների ու մտերիմների շրջապատում։

Դիզայների ցանկություններին համապատասխան՝ հուղարկավորությունը կկրի մասնավոր բնույթ։ Հուլիսի կեսերին Արմանին բաց նամակ էր հրապարակել իր 91-ամյակի կապակցությամբ. նա շնորհակալություն էր հայտնել գործընկերներին, ընտանիքին և երկրպագուներին աջակցության համար, և առողջական պատճառներով Միլանի և Փարիզի նորաձևության շաբաթները բաց թողնելուց հետո խոստացել էր պոդիում վերադառնալ սեպտեմբերին:

Մահացել է աշխարհահռչակ դիզայներ Ջորջիո Արմանին