08/09/2025

Փաշինյանի ծրագրերը կատարել պատրաստվող` SMS-ով ԲԴԽ նախագահի պաշտոնից ազատված, Կարեն Անդրեասյանի ունեցվածքը

SMS-ի միջոցով պաշտոնանկությունների շրջանում առաջ ընկնելով իրեն հասանելիք նամակից՝ ԲԴԽ նախագահը Կարեն Անդրեասյանն իր դիմումի համաձայն հրաժարվեց զբաղեցրած պաշտոնից:

Այսօր, սակայն, նա դարձյալ պաշտոն ունի Նիկոլ Փաշինյանի կառավարությունում։ Անդրեասյանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 17-ին ներկայացրած իր հաշվետու տարվա անշարժ գույքի և եկամուտների մասին հայտարարգիրը, որից տեղեկանում ենք՝ Անդրեասյանն ունի 5 անշարժ գույք, որից մի բնակարանը գնման եղանակով ձեռք է բերվել 2023 թվականին, 2019 թվականին՝ անհատական բնակելի տուն, 2012-ին՝ բնակարան, 2003-ին էլ մեկ տուն, մեկ հողամաս։ Վերջիններս եղել են նվիրատվության եղանակով։

ԲԴԽ նախկին նախագահը, ով արդեն հանդիսանում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ, 2017 թվականին ձեռք է բերել 4 մլն դրամի արժողությամբ զարդ։

Անդրեասյանի բանկային հաշվի մնացորդը պաշտոնից հրաժարական տալու պահին կազմել է 173 հազար դրամ, 431 դոլար, 4,811 և 160,939 եվրո։

Կարեն Անդրեասյանի հաշվետու տարվա եկամուտը ԲԴԽ-ում պաշտոնավարման ընթացքում կազմել է 16 մլն 938 հազար դրամ։
Հանգստի համար Անդրեասյանը տրամադրել է 9 մլն 400 հազար դրամ։

Ներկայումս Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը հանդիսանում է «Էյ Էմ իրավաբանական ընկերություն» ՍՊԸ-ի 40% բաժնետեր, իսկ Կարեն Անդրեասյանի կինը՝ Եվա Առաքելյանը տվյալ ընկերությունում հանդիսանում է գլխավոր իրավախորհրդատու։

Հիշեցնենք, որ 2024 թվականի նոյեմբերի 18-ին Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը հրաժարական ներկայացրեց, թեև իր պաշտոնավարման սահմանադրական ժամկետի ավարտը 2027 թվականի հոկտեմբերի 6-ն էր: Նրա հրաժարականին նախորդել էր Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրաժարականը, որը Կարեն Անդրեասյանի մտերիմ ընկերն է:

Հիշեցնենք նաև, որ Անդրեասյանը ըստ էության, այս պաշտոնում փոխարինում է Եղիշե Կիրակոսյանին, որը հրաժարական էր ներկայացրել ամիսներ առաջ, երբ հայտնի դարձավ, որ Հայաստանն ու Ադրբեջանը քննարկում են խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո միմյանց դեմ միջազգային հայցերը հետ կանչելու հարցը:

Կիրակոսյանը դեմ էր արտահայտվել դրան, արդյունքում Փաշինյանի հետ հարաբերությունները լարվել էին և նա լքեց պաշտոնը: Իշխանական շրջանակները չեն կասկածում, որ Կարեն Անդրեասյանը հեշտությամբ կգնա այն ճանապարհով, որը թելադրելու է Փաշինյանը, և որևէ առարկություն չի ունենա, երբ խոսքից անցնե գործի, և Հայաստանը հրաժարվի Բաքվի դեմ միջազգային հայցերից: