ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) մասնաճյուղից ահազանգ է ստացվել, որ Արմավիրի բժշկական կենտրոն են ընդունվել երկու քաղաքացի՝ «սննդային թունավորում» ախտորոշմամբ:
Հրապարակ թերթը գրել է․ Պարզվել է, որ այդ քաղաքացիների ինքնազգացողությունը վատացել է «Արմավիր Գարդեն» հանրային սննդի կետում սնկապուր ուտելուց հետո: Ավելի ուշ բժշկական օգնության է դիմել ևս 10 քաղաքացի, որոնք նույն՝ «Արմավիր Գարդեն», հանրային սննդի օբյեկտում կերել են հավի թևիկներ, հավով աղցան և հավով պիցցա:
Փորձեցինք կապ հաստատել ռեստորանի հետ, հեռախոսազանգին պատասխանած անձը հրաժարվեց մեր հարցերին պատասխանել, տնօրենի հետ նույնպես չստացվեց զրուցել, աշխատակիցն ասաց՝ տնօրենը զբաղված է, զրուցում է տեսչական մարմնի աշխատակիցների հետ։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին հարցրինք՝ փակե՞լ են օբյեկտը, պատասխանեցին․ «Ոչ, չենք փակել, օրենքով դրա իրավունքը չունենք՝ մինչև ուտեստներից վերցված լաբորատոր փորձաքննության արդյունքները չունենանք»։
Համեմատության համար հիշեցնենք, որ այս ամռանը «Տաշիր գրուպի» տասնյակ պիցցերիաներ փակվեցին՝ անհիմն պատճառաբանությամբ, մի դեպքում մի օբյեկտի հատակը հարթ չէր, մեկ այլ դեպքում՝ առհասարակ խնդիր չէր եղել, սակայն փակել էին։
Պիցցերիաների փակումը «համընկավ» Սամվել Կարապետյանի կալանավորմանը եւ «պատահմամբ» պարզվեց, որ «Տաշիր պիցցայի» տասնյակ մասնաճյուղերի ստուգման ժամն է եկել եւ դրանց բոլորում հանկարծ «խախտումներ» հայտնաբերվեցին:
Բաց մի թողեք
Հետախուզական տվյալների փոխարեն վարկեր է կուտակել․ Լուսանկար
Ինչու պետք է Ալիեւն ավելի բարոյական գտնվի, քան Փաշինյանը` իր ՔՊ-ի հետ միասին
Կառավարությանը նոր լիազորություն կտրվի