Սեպտեմբերի 8-ի առավոտյան՝ ժամը 06։00-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնել է, որ Երևանի Բրյուսովի փողոցի մոտ լսել է կրակոցի ձայն և տեսնում է կասկածելի երկու հոգու:
ՆԳՆ հաղորդագրության համաձայն՝ պարեկային ծառայության 2-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները րոպեներ անց նշված հասցեում նկատել են դիմակավորված երկու քաղաքացու։
«Նրանցից մեկը, նկատելով պարեկներին, իր մոտից նետել է ատրճանակի նմանվող առարկա, պտուտակահան, շինարարական ձեռնոցներ, գլխարկ, կենցաղային դանակ և պայուսակ, իսկ մյուսը փորձել է դիմել փախուստի։ Բրյուսովի փողոցում պարեկներին հաջողվել է երկու անձին էլ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով ձերբակալել։ 31 և 38 տարեկան տղամարդիկ տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին։
Տարածքի ուսումնասիրությամբ պարզվել է, որ կայանված «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները գտնվում են թուլացրած վիճակում, իսկ ապակուն տեղադրված էր տելեգրամյան էջի հղման QR կոդ: Նույն QR կոդը փակցված էր նաև հարևանությամբ կայանված մեկ այլ «Լեքսուսի» ապակուն, որի կողային հայելիները գողացված էին։
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: Կատարվում է նախաքննություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բաց մի թողեք
«88» սուպերմարկետների վերաբերյալ առայժմ նոր քրեական վարույթ չկա․ այն նախաձեռնվել է փետրվարին
Ներկայացել են ոստիկանության, ԱԱԾ-ի, ԿԲ-ի աշխատակիցներ, 59 քաղաքացուց գումար հափշտակել. գործը դատարանում է
Ձերբակալվածներ կան, այդ թվում՝ տեսչական մարմնի ղեկավար պաշտոններ զբաղեցրած անձինք․ ՀԿԿ