Մենք խնդիր չենք տեսնում սահմանադրության մեջ և ասում ենք՝ այն, ինչ բարձրաձայնվում է Ադրբեջանի կողմից, խնդիր չէ, ու դրա հավաստումը տվել է ՍԴ-ն՝ միակ մարմինը, որ կարող է նման հավաստում տալ, Սահմանադրությունը նման խնդիր չի պարունակում։
Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով Սահմանադրական փոփոխություններին։
Նախարարը նշել է, որ Հայաստանի և շատ երկրների սահմանադրությունների նախաբաններ նման են և սահմանադրական փոփոխությունների գործընթացը պետք չէ կապել Ադրբեջանի պահանջի հետ. «Դա չէ իրականությունը»։
Անդրադառնալով հարցին, որ Ադրբեջանի համար սահմանադրության փոփոխությունը խաղաղության համաձայնագիրը ստորագրելու նախապայման է, նա ասել է. «Ամեն դեպքում, խաղաղության պայմանագիրը նախաստորագրվել է, և ինչպես շեշտվել է, խաղաղությունը հաստատվել է։ Իսկ սահմանադրություն փոխելը մեր ներքին գործն է, և որևէ այլ մարդու, վերպետական մարմնի կամ պետության գործը չէ»։






Բաց մի թողեք
Սա նայեք այսօր, ոչ թե դրանց «տոնած հաղթանակը». Լուսանկար․ Մարտիրոսյան
Իրավական լիկբեզ ՔՊ որոշ ներկայացուցիչների և այլ մոլորվածների համար․ Լիլիթ Գալստյան
Առևտուր էր կայացել. մենք սրան կհամաձայնենք, բայց դու մի կրակիր սահմանի վրա․ Սերժ Սարգսյան