«Ինչու չինացի գործարարներն այլևս ներդրումներ չեն կատարում մեր երկրում» վերտառությամբ հոդվածը` «Վ. Ռ. Ընդ Ջի Պրոֆայլ» ՍՊԸ-ի տնօրեն Ռուդոլֆ Հակոբյանի ստորագրությամբ, որտեղ շոշափվում է ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անունը։
Տիգրան Սարգսյանն՝ իր ներկայացուցիչ Արամ Օրբելյանի միջոցով մեզ է ուղարկել պատասխան-պարզաբանում, որտեղ նշված է, որ «Հրապարակման մեջ տեղ են գտել Տիգրան Սուրենի Սարգսյանի իրավունքները խախտող փաստացի անճշտություններ՝ Հրապարակումը ուղղակիորեն կամ անուղղակի եղանակով (համատեքստով) որոշակի՝ պատիվը և բարի համբավը արատավորող գործողությունների կատարում է վերագրում Տիգրան Սարգսյանին»:
Հրապարակում ենք Տիգրան Սուրենի Սարգսյանի պատասխանը.
«Ի պատասխան hraparak.am լրատվական կայքում 11.08.2025 թվականին հրապարակված «Ինչու չինացի գործարարներն այլևս ներդրումներ չեն կատարում մեր երկրում» վերտառությամբ հոդվածի, որը ստորագրվել է «Վ. Ռ. Ընդ Ջի Պրոֆայլ» ՍՊԸ-ի տնօրեն ներկայացած Ռուդոլֆ Հակոբյանի կողմից, հայտնում եմ ձեզ, որ ո’չ հոդվածում շարադրված խնդրի, ո’չ այնտեղ ներկայացված դեպքերի ընթացքի հետ Տիգրան Սարգսյանը որևիցե առնչություն չունի։ Տիգրան Սարգսյանի վարչապետության շրջանում չի ընդունվել օրենք իբր ՀՀ-ում շինարարությունը դադարեցնելու վերաբերյալ։
Ավելին, հոդվածի (նամակի) շարադրանքից պարզ է դառնում, որ այն վերաբերվում է մասնավոր կազմակերպության և բանկի միջև՝ դատարաններում քննվող գործ(եր)ի հանգամանքներին, որոնց Տիգրան Սարգսյանը չի մասնակցում և որոնք Տիգրան Սարգսյանին որևէ կերպ չեն առնչվում: Ուստի և հորդորում ենք մասնավոր անձանց չլուծված որևիցե բիզնես խնդրի շուրջ չշահարկել Տիգրան Սարգսյանի անունը՝ դրան հավելյալ հնչեղություն տալու ոչ ազնիվ գործելաոճով հանդերձ։Կանխավ շնորհակալ ենք պատասխանը հրապարակելու համար
«Կոնցեռն-Դիալոգ» ՓԲԸ; Փաստաբան Արամ Օրբելյան»։
Բաց մի թողեք
Փաշինյանը պարզապես չի հասցնի դա անել, ժամանակը քիչ է՝ Արարատը սասանելու համար
Հավերժ ուսանող մարզպետը․ Կարեն Սարգսյանն ինչո՞վ է զբաղվել 2015-2019 թթ․-ներին, հայտնի չէ
ԵԱՀԿ-ն սկսել է Մինսկի խմբի և դրա հետ կապված ինստիտուտների լուծարումը. գործընթացի ավարտի ժամկետ է նշվել