ԱԺ-ում ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն արձագանքեց դիտարկմանը, որ ահազանգեր կան, թե «Զվարթնոց» օդանավակայանում մաքսավորները պարբերաբար քաղաքացիներից պահանջում են անցնել կարմիր գոտի, և դա մասսայական բնույթ է կրում։
«Մասսայականություն որպես այդպիսին չկա, միգուցե ժամանակ առ ժամանակ նկատվում է նման բան, որովհետև ունենք կոնկրետ ուղիներ, կոնկրետ քաղաքներից թռիչքներ, որտեղ մասսայական բնույթի մաքսանենգություն է տեղի ունենում։ Մասնավորապես խոսքը, օրինակ, համակարգիչների, հեռախոսների, թանկ ժամացույցների կամ զարդերի մասին է։ Նմանատիպ դեպքերով կոնկրետ ուղղություններ կան, որ ստիպված ենք լինում այդ քայլին գնալ։
Հիմա մենք այդ ուղղությամբ խնդիր ենք դրել զարգացնելու, որ ռիսկի ցուցանիշներ ունենանք և ավելի թիրախային ստուգում իրականացնենք։ Բայց այստեղ առանցքային բացն այն է, որ մենք տեղեկատվություն չունենք տարբեր օդանավակայաններից, թե ինչ մարդիկ են գալիս, որպեսզի ավելի հեշտ վերահսկենք և այդ համակարգի վրա էլ ենք աշխատում»,- պարզաբանեց նա:






Բաց մի թողեք
Ռուսաստանը չի հրաժարվել դոլարից, բայց ԱՄՆ-ն ինքն է սահմանափակել այն օգտագործելու իրավունքը․ Պեսկով
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ
«Ռոսկոմնադզորը» ամբողջությամբ արգելափակել է նաև Facebook-ի, Instagram-ի, «Настоящее время»-ի, DW-ի և BBC-ի կայքերը