08/11/2025

Մահվան ելքով վրաերթ Երևանում. ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին և դիմել փախուստի

Սեպտեմբերի 12-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 11:40-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արցախի պողոտա-Ռոստովյան փողոց խաչմերուկում՝ հետիոտնի համար նախատեսված անցման վայրում, վրաերթի է ենթարկել հետիոտնին և նրան թողնելով անօգնական՝ վրաերթի վայրից դիմել փախուստի։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բժիշկների թիվ 47-րդ բրիգադան արձանագրել է տղամարդ հետիոտնի մահը։

Դեպքի վայր է ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարների խումբը:

Դեպքի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի ինքնությունը։

Ոստիկանությունը ու Քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ վրաերթ կատարած վարորդի ինքնությունը պարզելու, նրան և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։