09/11/2025

Թալանել են պատգամավոր Ագնեսա Խամոյանի մեքենան. Ոստիկանություն կդիմի՞

Գիշերը թալանել են ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի մեքենան:

Մասնավորապես, գողացել են կողային հայելիները: Դիմելո՞ւ է Ոստիկանություն: «Ոչ, չեմ դիմելու, որովհետև սովորաբար նման միջադեպերը չեն բացահայտվում: Ավելորդ քաշքշուկի ժամանակ չունեմ»,- նշեց նա:

Խամոյանը նաև լուսանկար է հրապարակել ու գրել. «Ինչ խոսք, շնորհքով են տարել, առանց մեքենան ավելորդ վնասելու»: