Օրերս հայաստանյան ԶԼՄ-ներով ցնցող տեղեկություն տարածվեց այն մասին, որ մարզային դպրոցներից մեկի աշխատակիցը սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել անչափահաս աշակերտուհու նկատմամբ:
Ըստ օպերատիվ տեղեկության, սույն աշխատակիցը 76 տարեկան է: Դեպքով հարուցված է քրեական վարույթ: Իրավապահ մարմնի մեր աղբյուրից որոշ մանրամասներ պարզեցինք, որոնք պաշտոնապես թաքցնում են:
Դեպքը տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարարության ենթակայության տակ գործող Արմավիրի մարզի Մերձավան համայնքի թիվ 2 հատուկ դպրոցում: Անչափահաս աղջիկը մտավոր խնդիրներ ունի, սակայն նա կարողացել է հասկացնել ուսուցչուհուն, որ դպրոցի «վարպետը»՝ Ս. Մ. ն, իրեն «ձեռք է գցում»:
Ուսուցչուհին ահազանգել է ոստիկանություն: Մեր տեղեկություններով, դպրոցի տնօրինությունն ամեն ինչ արել է, որ միջադեպը չհանրայնացվի` «փակվի, գնա»:
Ոստիկանությունից հրաժարվեցին հստակ պատասխանել. «Եթե գիտեք, թե որ դպրոցում է եղել, էլ ինչո՞ւ եք հարցնում»:

Բաց մի թողեք
Բաքուն և Երևանը կարևոր քայլեր են ձեռնարկում խաղաղությունն ամրապնդելու համար․ Հաջիև. Եվ սրան հավատացող կա արդյոք
Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունների ամրության հարցում ոչ ոք չպետք է կասկած ունենա. Օվերչուկ
«Վիճակը» լավ չէ. «նախկինի պես» շարունակել գործելը անհնար է