Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում: Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ դեռևս կառուցվող և չշահագործվող «Հյուսիս-հարավ» ճանապարհի Ուջան բնակավայրի վարչական տարածքում քաղաքացին ճանապարհի մոտ 70-100 մետր հատվածում քարեր է թափել և արգելում է ճանապարհաշինարարներին նշված հատվածում կատարել իրենց աշխատանքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները և ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնի հերթապահ խումբը:
Պարեկներն ու համայնքային ոստիկանները Ուջան գյուղի՝ արարքը կատարող 60-ամյա բնակիչ Հարություն Ա.-ի հետ բանակցություններ են վարում, որպեսզի կամ ինքը հեռացնի քարերը, կամ ճանապարհաշինարարները իրենք հեռացնեն և նա չխոչընդոտի ճանապարհաշինարարների աշխատանքին:
Դեպքի մասին տեղեկացվել է նաև Աշտարակ խոշորացված համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանին, ում հանձնարարականով ժամանել են նաև քաղաքապետարանի աշխատակիցները:
Բաց մի թողեք
Մեքենաներն արդեն թռչում են․ վթար թռչող մեքենաների մասնակցությամբ․ Չինաստան․ Տեսանյութ
Հայկ Սարգսյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ
Ռուբեն Վարդանյանը միջնորդել է Բաքվի դատարանում հարցաքննել Փաշինյանին