17/09/2025

Ռուբեն Վարդանյանը միջնորդել է Բաքվի դատարանում հարցաքննել Փաշինյանին

Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարությունը։ Վարդանյանը մի քանի միջնորդություն է ներկայացրել։

Նա ասել է, որ հարցաքննության կանչեն Նիկոլ Փաշինյանին, ԵԱՀԿ Մինսկի խմբի եռյակին և Կարմիր Խաչի ղեկավարին։

Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ համաձայն չէ Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքին: Նա նաև խնդրել է դատարանում հարցաքննել Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացրած ռուսական զորակազմի հրամանատարներին։

Բաքվի դատարանը միջնորդությունները մերժել է։