«Ես «Եռաբլուր» միշտ էլ գալիս եմ որպես անկախ։ «Եռաբլուր»-ը սկսվել է 1990-ի մայիսի 27-ին ու մեր ջոկատի տղաներով։ Մեր չորս հոգին այստեղ են, այս ձեռքերով են հուղարկավորվել, որից հետո շարունակվել է «Եռաբլուր»-ը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ազատամարտիկ, ԵԿՄ անդամ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը։
«Մի ժամանակ հպարտ էի գալիս տղերքի մոտ, հիմա՝ մի քիչ գլուխս խոնարհ, բայց համոզված եմ՝ գալու է օրը, որ գլուխներս բարձր․․․․»,- հավելել է նա։
Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը խոսում էր Չորրորդ Հանրապետության մասին, մեզ պե՞տք է Չորրորդ Հանրապետություն, Երրորդն ինչո՞վ չի բավարարում, ասաց, որ մեզ պետք է կայուն, հզոր բանակով, տնտեսապես զարգացած Հանրապետություն․ «Կլինի 4րդ, 5-րդ, 6-րդ, ինձ չի հետաքրքրում»։

Բաց մի թողեք
ՖԻՖԱ-ն հետաքննում է Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստների վարքագիծը ԱԱ եզրափակիչից հետո. Լուսանկար
Ցավալի է, որ այստեղ գտնվողները չեն զգում ՀՀ շունչը․ Դավիթ Մանուկյանի ուղերձը՝ Բաքվի բանտից. Լուսանկար
«Արքան» արժանապատիվ պարտվելու որեւէ ծանրակշիռ օրինակ չի տվել