27/09/2025

Լևոն Տեր-Պետրոսյանին չի դիմավորում, իսկ Աննա Հակոբյանի առաջ խոնարհվում է

Այսօր առավոտյան ժամը 10-ից Մատենադարանում միջազգային գիտաժողով է մեկնարկել՝ նվիրված ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի 80-ամյակին։

Հրապարակ թերթը գրել է․ Մեծ թվով հյուրեր, Տեր-Պետրոսյանի համակիրներ են մասնակցում, արտերկրից նույնպես գիտնականներ են ժամանել։ Մասնակցում է նաեւ ՀՀ առաջին նախագահը։

Գիտաժողովի մասնակիցներից մեկը մեզ փոխանցեց ներկաների տարակուսանքը՝ Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը չի բարեհաճել ոչ դիմավորել նախկին նախագահին, ոչ ներկա գտնվել, ոչ ողջույնի խոսք ասել։

Սա այն տնօրենն է, որը ոչ միայն Տեր-Պետրոսյանի երկարամյա աշխատավայրը՝ Մատենադարանն է ղեկավարում, այլեւ Հանրային խորհրդի նախագահ է։

Հիշեցնենք, որ Խզմալյանը Մատենադարանի աստիճանների վրա է դիմավորում Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին, որը պարբերաբար հավաքույթներ է կազմակերպում Մատենադարանի դահլիճում։

Արեգ Մարգարյան