Սիրելի՛ հայրենակիցներ, մենք ապրում ենք այնպիսի օրեր, երբ մեր երկրում տեղի ունեցող յուրաքանչյուր հաջորդ իրադարձություն գալիս է ապացուցելու գիտակից և հայրենատեր քաղաքացիների շրջանում վաղուց արդեն համոզմունք դարձած ճշմարտությունը՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռացվի Հայաստանի կառավարչի պաշտոնից, այս մասին գրել է Մասիսի համայնքապետ, «Պատիվ ունեմ» խմբակցության վարչապետի թենածու Դավիթ Համբարձումյանը։
«Սա ընդամենը քաղաքական օրակարգ չէ։ Սա կենսական անհրաժեշտություն է, որի ձգձգումը հղի է անդառնալի հետևանքներով։ Նիկոլի և նրա թիմակիցների գործունեության հետևանքով Հայաստանն արդեն բազում կորուստներ է ունեցել։ Ցանկացած հաջորդ զիջում կարող է ճակատագրական դառնալ մեր երկրի համար։ Ուստի, սիրելի հայրենակիցներ, անհապաղ գործելու ժամանակն է:
Վստահ եմ, որ տեղյակ եք՝ սեպտեմբերի 26-ին տեղի կունենան Նիկոլին անվստահություն հայտնելու վերաբերյալ ԱԺ լսումներ։ Այդ օրը ես լինելու եմ խորհրդարանի շենքի դիմաց։ Եկեք միասին աջակցենք չափազանց կարևոր այդ նախաձեռնության իրագործմանը։ Խելք խելքի տանք, ուս ուսի և միասին դնենք Հայաստանի գալիք հաղթանակների հիմքը։
Հանդիպում ենք սեպտեմբերի 26-ին, ժամը 12։00-ին՝ ԱԺ շենքի դիմաց։ Օր առաջ»,- գրել է Համբարձումյանը։
Բաց մի թողեք
Մինչ օրս տեղի ունեցած վայրագությունների անգամ կատարողները չեն պատժվել
Ով աչքեր ունի՝ թող տեսնի, ով ականջներ ունի՝ թող լսի, ով հիշողություն ունի՝ թող հիշի, իսկ ով ուղեղ ունի՝ թող մտածի
Այնքան անխելք են ու տգետ, որ չեն հասկանում անգամ սովորական դպրոցի բարձր դասարանցիներին անգամ հասու բաներ