Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը սեպտեմբերի 25-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ Վոլոդյա Գրիգորյանի սպանությունը քաղաքական պատվեր չէ. «Մեղավորները պատասխան կտան, Վոլոդյա Գրիգորյանը մեր լավ ընկերն էր»։
Լրագրողի հարցին՝ արդյոք արդեն պարզվել են դեպքի հանգամանքները և ինչ հիմքով է ասում, որ քաղաքական պատվեր չէ, Վահրամ Խաչատրյանը կրկին շեշտեց, որ այս դեպքը քաղաքական չի եղել։
Մարզպետը նաև ընդգծեց, որ նման դեպքեր պատահում են բոլոր երկրներում, և Հայաստանը բացառություն չէ։ Հարցին՝ արդյոք ինքն իրեն պատասխանատու է համարում, նա հաստատեց. «Այո, իհարկե»։
Գուցեև հնարավոր էր, գուցեև՝ ոչ։ Ցավոք, մենք իդեալական աշխարհում չենք ապրում, մեր երկրում տեղի են ունենում հանցավոր արարքներ, և պետությունը միշտ չի կարող կանխել դրանք։ Դա ճշմարտություն է ամբողջ աշխարհի համար, ոչ միայն Հայաստանում:
Այս մասին հայտարարել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով լրագրողների՝ Արմավիրում տեղի ունեցած ողբերգական դեպքի վերաբերյալ հարցերին, մասնավորապես հարցին, թե հնարավոր էր արդյոք կանխել ողբերգությունը, եթե իրավապահ համակարգը լիներ իր տեղում:
Բաց մի թողեք
Արուս Տիգրանյանն ավտովթարի է ենթարկվել․ Լուսանկար
ՀԱԿ-ը չի պատրաստվում դաշինք կազմել ո՛չ Ռոբերտ Քոչարյանի, ո՛չ էլ Սերժ Սարգսյանի ղեկավարած քաղաքական ուժերի հետ
«Հայաստան» խմբակցությունը միացավ իմպիչմենթի գործընթացին