Իրանը Ռուսաստանից ՄիԳ-29 ռազմական կործանիչ ինքնաթիռների նոր խմբաքանակ է ստացել։
Այս մասին տեղեկանում ենք իրանական մամուլում տեղ գտած հրապարակումներից։ Համաձայն դրանց, Իրանի խորհրդարանի պատգամավոր, Ազգային անվտանգության կոմիտեի անդամ Աբոլֆազըլ Զոհրեվանդը հայտարարել է, որ Թեհրանը դեռեւս գտնվում է ռուսական «Սու-35» ինքնաթիռների ստացման գործընթացում, թեեւ դրանց մատակարարումը մի քանի անգամ հետաձգվել է։
Բացի այդ, Զոհրեւանդը ասել է նաեւ, որ Իրանը ձգտում է ձեռք բերել ռուսական առաջավոր հակահրթիռային պաշտպանության միջոցներ, ինչպիսիք Ս-400 համակարգերն են։ Դիտարկվում են նաեւ HQ-9 չինական համակարգերը՝ որպես պաշտպանական համակարգի էշելոնավորման եւ կատարելագործման երկարատեւ ռազմավարության մաս։

Բաց մի թողեք
Թրամփը որևէ հիմք չունի Իրանին զրկելու միջուկային զենքի մշակման իրավունքից
Իրանը բացառել է հարստացված ուրանը ԱՄՆ արտահանելու հնարավորությունը
«Տխուր է նայել Իսպանիայի ֆինանսական վիճակին». Թրամփը քննադատել է Իսպանիայի իշխանություններին