Բրիտանական կառավարությունը Embers of an Empire ռոք խմբի եւ Rampage երաժշտական լեյբլի հանդեպ սահմանել են սանկցիաներ։ Այս մասին հայտնում է բրիտանական կառավարության պաշտոնական կայքը։
Համաձայն հաղորդման, Rampage-ը նպաստել է ահաբեկչությանը, քարոզելով եւ քաջալերելով այն՝ երաժշտության միջոցով, ինչպես նաեւ՝ այն միջոցառումներով, որի ընթացքում օգտագործվում են վերջինիս պրոդուկտ երաժշտությունը։
Միաժամանակ նշվում է, որ Embers of an Empire-ը աջակցել եւ աջակցում է ահաբեկչությանը՝ առաջ մղելով եւ քաջալերելով այն երաժշտության միջոցով։ Սահմանափակումները ենթադրում են նշված իրավաբանական անձանց ակտիվների սառեցում Մեծ Բրիտանիայի տարածքում։
Նշենք, որ օրեր առաջ Embers of an Empire-ի անդամները դատապարտվել են 2 տարի եւ 18 ամիս ազատազրկման՝ ռասիզմի եւ ատելության հրահրման համար։

Բաց մի թողեք
Պուտինի անսպասելի հայտարարությունը Ուկրաինայի հետ պատերազմն ավարտելու մասին
Անօդաչու թռչող սարքեր են հարձակվել Մոսկվայի մարզի վրա․ Լուսանկար
Կանե՛ս, Էմանուել․ ինչպես է Թրամփը ճնշել Մակրոնին